Լատվիական Ելգավում ութ մարդ անորակ ալկոհոլից, հաղորդում է TVNET-ը՝ վկայակոչելով քաղաքի գլխավոր բժշկին: «Թունավորում» ախտորոշմամբ հիվանդանոց է տեղափոխվել 11 մարդ:
Ոչ պաշտոնական տեղեկություններով՝ Ելգավայի եւս երկու բնակիչներ մահացել են նախքան հիվանդանոց տեղափոխվելը:
Ոստիկանությունն արդեն պարզել է այն վայրերը, որտեղ զոհերը ձեռք են բերել ալկոհոլը: Այդ արտադրանքը վաճառելու կասկածանքով ձերբակալել է հինգ մարդ, որոնք ավելի վաղ արդեն գրավել էին ոստիկանների ուշադրությունը: Այս մասին հաղորդում է «Lenta.Ru»-ն:
Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ զոհերը թունավորվել են մեթիլային սպիրտից: Նախորդ անգամ թունավորման «զանգվածային» դեպք է գրանցել 2006թ: Այդ ժամանակ հիվանդանոց էր տեղափոխվել ավելի քան վաթսուն մարդ, երկուսը մահացել էին:





























