Համաշխարհային բանկի աջակցությամբ 2014 թ. կշարունակվի ՀՀ Վերահսկիչ պալատի 2012-16 թ.թ. կարողությունների զարգացման ծրագիրը:
Այդ մասին նշված է ՀՀ 2014 թ. պետական բյուջեի նախագծի բացատրագրում: Ծրագրի նպատակներից է աջակցել պետական հատվածի արտաքին աուդիտի ստանդարտացված մեթոդների մշակմանն ու կիրառմանը:
Ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման նպատակով 2014թ. ծրագրված է 94,1 մլն դրամ, այդ թվում՝ դրամաշնորհային միջոցներ` 75,5 մլն դրամ, համաֆինանսավորում` 18,6 մլն դրամ:





























