Անցյալ կիրակի Արխանգելսկի Պոմորսկայա փողոցում գտնվող «Զիմնի սադ» սրճարանում Ռուսաստանի ՆԳՆ Քրեական հետախուզության գլխավոր վարչության աշխատակիցները կանխել են քրեական հեղինակությունների հավաքի անցկացումը, հայտնում է «Փրայմքրայմը»:
Գործողությունն իրականացվել է մարզի կազմակերպված հանցավորության դեմ պայքարի բաժանմունքի եւ ՍՕԲՐ-ի մարտիկների աջակցությամբ: 21 կալանավորվածներից չորսը Ռուսաստանում անօրինական են գտնվել, նրանց մեջ է եղել «օրենքով գող» Ահմեդ Եվլոեւը, որն ավեի հայտնի է որպես Ահմեդ Սուտուլի կամ Ահմեդ Ինգուշ: Նա հոկտեմբերի սկզբներին Մոսկվայում ծեծել էր Գեւորիկ Նեֆտեկամսկի մականվամբ հայտնի օրենքով գող Գեւորգ Գրիգորյանին:





























