Մոսկվայի Չերտանովսկի դատարանը հոկտեմբերի 16-ին վճռել է 90 օրով փակել Բիրյուլեւոյի բանջարեղենային բազան, որտեղ զանգվածային անկարգություններ են տեղի ունեցել: Դատարանը վճիռը կայացրել է՝ Ռոսպոտրեպբնադզորի համապատասխան հայցը բավարարելով:

«Ինտերֆաքսը» վկայակոչում է Ռուսաստանի գլխավոր սանիտարական բժիշկ Գենադի Օնիշչենկոյին եւ գրում, որ այնտեղ կրծողների հետ կապված խնդիրներ կան:

Բիրյուլեւոյի «Պոկրովսկայա» բանջարեղենային բազան փակել են հինգ օր առաջ՝ Ռոսպոտրեբնադզորի պահանջով՝ կապված «քաղաքացիների բողոքների հետ»: Պատճառներից մեկն էլ այն է, որ բազան պայմանագիր չունի՝ ոչնչացնելու սննդային մնացորդները, բացակայում են նաեւ աղբահավաքության հարթակները:

Life News-ը, վկայակոչելով Ռոսպոտրեբնադզորը, հաղորդում է, որ բազայում տուբերկուլյոզի հարուցիչներ են հայտնաբերվել: