Ադոլֆ Հիտլերի «Mein Kampf» («Իմ պայքարը») Ռուսաստանում ճանաչվել է ծայրահեղական գրականություն:

Ինչպես նշված է Գլխավոր դատախազության կայքում, գիրքը պարունակում է Հիտլերի ինքնակենսագրության տարրեր՝ նացիոնալ-սոցիալիզմի գաղափարների նկարագրմամբ, արտացոլում է միլիտարիստական աշխարհայացքը, եւ արդարացնում է ոչ արիական ռասայի անձանց ոչնչացումն ու ներկայացնում է գաղափարներ, որոնց իրականացումը սկիզբy դարձավ Երկրորդ աշխահրամարտի:

Երբ դատարանի որոշումն ուժի մեջ մտնի, գիրքը մտցվելու է ծայրահեղական նյութերի դաշնային ցանկ:

«Mein Kampf»-ի առաջին հատորը հրապարակվել է Գերմանիայում` 1925թ., երկրորդը՝ 1926-ին: Ինքը` Հիտլերը անվանել է այն «Չորս տարվա պայքար կեղծիքի, հիմարության եւ արյունարբության դեմ», սակայն հրատարակիչն այդ վերնագիրը շատ երկար էր համարել եւ կրճատել ու դարձրել էր «Իմ պայքարը»: