19-ամյա Ա. Կ.-ն Արմավիրի մարզի գյուղերից մեկի բնակիչ Ի. Ս.-ին մեղադրել է իրենց տան հյուրասենյակում իրեն կուսությունից զրկելու մեջ: Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվել է իրենց մոտ:
Գործի նյութերի համաձայն՝ 19-ամյա աղջիկը 2012թ. մայիսի 18-ին ոստիկանության ՔԳՎ Վաղարշապատի քննչական բաժանմունքում գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, կատարել էր սուտ մատնություն` նշելով, որ 2012թ. փետրվար-մարտի ընթացքում Ի. Ս.-ն առաջին անգամ իրենց տանն իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել իր հետ, զրկել կուսությունից եւ մինչեւ մայիսի 8-ն ընկած ժամանակահատվածում 3-4 անգամ կրկին իրենց տան հյուրասենյակի մեջ իր կամքին հակառակ սեռական հարաբերություն է ունեցել:
Այսինքն` Ա. Կ.-ն մեղադրվում էր այնպիսի արարք կատարելու մեջ, որը նախատեսված է ՀՀ քր.օրի 333 հոդ.2-րդ մասի 1-ին կետով: Սակայն Ա. Կ.-ի նկատմամբ կիրառվել է ՀՀ ԱԺ «Հայաստանի Հանրապետության Անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» 2013 թվականի հոկտեմբերի 4-ի որոշման 1-ին կետի 3-րդ ենթակետը եւ նա ազատվել է նշանակված պատժից:





























