Գերմանական Մայնց քաղաքում ընթացող շախմատի գերմրցաշարում հայազգի գորսմայստեր Լեւոն Արոնյանը Ֆիշերի (Շախմատ-960) մրցաձեւում դուրս է եկել եզրափակիչ: Այս մրցաձեւում Արոնյանը մասնակցում էր գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանի (Սլովակիա), Հիկարու Նակամուրայի (ԱՄՆ) Վիորել Բոլոգանի (Մոլդովա) հետ միասին։
Մրցաշարի երկրորդ շրջանից հետո Արոնյանն ու Հիակարու Նակամուրան 6 հնարավորից հավաքել են 4-ական միավոր եւ հանդիպելու են իրար հետ եզրափակչում՝ չեմպիոնի կոչումը վիճարկելու չորս պարտիայից բաղկացած մրցախաղում։ Սերգեյ Մովսիսյանը եւ Վլադիմիր Բոլոգանը կմրցեն երրորդ տեղի համար։



















