Հայաստանի ՊՆ Քննչական ծառայությունը պնդում է, թե ճնշում չի գործադրել լրագրող Ժաննա Ալեքսանյանի վրա: Այս մասին հոկտեմբերի 16-ին հայտարարել է Հայաստանի ՊՆ Քննչական ծառայության պետի տեղակալ Հայկ Գրիգորյանը՝ մեկնաբանելով Ալեքսանյանի գործությունը՝ կապված Ժորա Մկրտչյանի միջադեպի հետ: Այդ եւ մի շարք այլ միջադեպեր ընդգրկվել են «Amnesty International»-ի՝ «Armenia: No space for Difference» զեկույցում, որը հրապարակվել է այս տարվա օգոստոսին: Զեկույցում նշվում է, որ Ժաննա Ալեքսանյանը, ինչպես նաեւ ակտիվիստուհի Լալա Ասլիկյանը ճնշումների են ենթարկվել, քանի որ հետաքննել են ԶՈւ-ում տեղի ունեցած միջադեպերը:

Հենց Ալեքսանյանի խոսքով՝ Ժորա Մկրտչյանի նկատմամբ ոչ կանոնակարգային հարաբերություններ ցուցաբերած երեք զինծառայողների նկատմամբ կայացրած վճիռը, փաստացի, չի գարծարկվել, քանի որ դատապարտյալներից ոչ մեկը մեկ օր անգամ անազության մեջ չի եղել:

Ի պատասխան Գրիգորյանը հայտարարել է, որ Ժորա Մկրտչյանի հետ կապված միջադեպի մասին հայտնի է դարձել նրա հոր հետ զրույցից: «Սակայն դրանից հետո Ժաննա Ալեքսանյանը հայտարարել է այլ մանրամասների մասին: Մենք Ալեքսանյանին հարցաքննության ենք կանչել միայն նրա համար, որպեսզի իմանանք, թե որտեղից նա այդպիսի տեղեկություններ ունի»,-հայտարարել է Գրիգորյանը: Պատասխանելով մեղավերների անպատժելիության մասին հարցին՝ նա ասել է, որ այդ հարցը պետք է ուղղել դատարանին, այլ ոչ քննչական ծառայությանը: