Comedy Club, «Наша Russia», «Убойная лига» հաղորդումների թողարկող Comedy Club Production ընկերությունն առաջին անգամ բացահայտել է իր շահույթների ծավալը։

Ինչպես «Կոմերսանտ» թերթին հայտնել է ընկերության գլխավոր պրոդյուսեր Արթուր Ջանիբեկյանը, 2009-ին Comedy Club Production-ը 52 մլն դոլար է աշխատել։

Նրա խոսքով, ընկերությունը երկու տարի առաջ աուդիտորներին պատվիրել է ստուգել իրենց ընկերության արժեքը եւ պարզել է, որ այն 155 մլն դոլար է կազմում, իսկ այժմ ավելի բարձր է։

2008 թվականի համեմատությամբ, ինչպես պատմել է Ջանիբեկյանը, շահույթը մնացել է նախկին մակարդակի վրա. «Եթե չլիներ ճգնաժամը, մեր շահույթը կարող էր կազմել 70-80 մլն դոլար»։

Հեռուստատեսային հաղորդումների վաճառքը ապահովում է բոլոր շահույթների շուրջ 85 տոկոսը, եւս 5 տոկոսն ապահովում են ելույթները, մնացած 10 տոկոսը՝ DVD-ների, լիցենզիաների վաճառքից ստացված գումարները։

Սինգապուրում գրանցված գլխամասային Comedy Club Production Pte Ltd-ի հիմնական սեփականատերերն են Արթուր Ջանիբեկյանն ու Գարիկ Մարտիրոսյանը։