«Հարավկովկասյան երկաթուղի» փակ բաժնետիրական ընկերությունը  ՀՀ 2014 թվականի պետական բյուջեի նախագծով կստանա 536.5 մլն դրամ սուբսիդիա: Այդ մասին նշված է ՀՀ 2014 թ. պետական բյուջեի նախագծում: Նշենք, որ 2013 թվականի պետական բյուջեից հատկացվող սուբսիդիան կազմում էր 207.7 մլն դրամով: Սուբսիդիայի գումարների ավելացումը, ըստ բյուջեի բացատրագրի, պայմանավորված է նախորդ տարիների գծով առաջացած պարտավորությունների փոխհատուցմամբ:

Երկաթուղուն հատկացվող սուբսիդիան որոշվում է աուդիտի եզրակացության հիման վրա: 2008 թ. ստորագրված կոնցեսիոն պայմանագրով՝ ուղեւորափոխադրումների գները սահմանվում են համաձայնեցված, սակայն կառավարությունը պետք է փոխհատուցի վնասների մի մասը: