Ամերիկյան Քալիֆորնիա նահանգի նահանգապետ Ջերի Բրաունը հաստատել է օրինագիծ, որն ընդունվել է մեծ թվով վրաերթների ու ՃՏՊ դեպքի վայրից վարորդների փախուստի դեմ պայքարի նպատակով: Օրնագիծը, որը ներկայացրել է Քալիֆորնիայի Օրենսդիր ժողովի անդամ Մայք Գաթոն, կերկարացնի մինչ այժմ գործող երեքամյա ժամկետը մինչեւ վեց տարվա՝ սկսած միջադեպի օրից: Այդ մասին գրում է «Burbank Leader»-ը:
«Օրինագիծը թույլ կտա վրաերթների զոհերին ու իրավապահ մարմիններին արդարության հասնել վախկոտների դեմ պայքարում, որոնք անում են ամեն հնարավորը, որպեսզի խուսափեն պատասխխանատվությունից: Տարեկան հազարավոր մարդիկ կյանքի համար վտանգավոր վնասվածքներ են ստանում: Թույլ տալ մեղավորին խուսափել պատժից, նշանանակում է այդ վերքերին ավելացնել նաեւ վիրավորանք»,-ասվում է Մայք Գաթոյի հայտարարության մեջ:Հիշեցնենք, որ միայն հոկտեմբերին քալիֆորնիական Գլենդել քաղաքում վրաերթի են ենթարկե երեք տարեց կնոջ, ովքեր ծագումով հայեր են:
Նրանք ծանր վնասվածքներ են ստացել, իսկը մեկն այդպես էլ ուշքի չգալով, մահացել է: Ոստիկանները փնտրում են վարորդներին, որոնք դեպքի վայրից փախուստի են դիմել: «Խնդրում ենք, ճիշտ վարվեք ու հանձնվեք ոստիկանությանը»,- վարորդներին է դիմել Գլենդելի ոստիկանությունը:





























