Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Արմեն Դանիելյանին ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի պաշտոնից ազատելու մասին։ Այս մասին գրում է «Չորրորդ իշխանություն» թերթը եւ հավելում. «Արմեն Դանիելյանը, չցանկանալավ աշխատել նորանշանակ գլխավոր դատախազ Գեւորգ Կոստանյանի ղեկավարության ներքո, ինքնակամ ազատման դիմում է ներկայացրել։
Նկատենք, որ Դանիելյանը ոչ վաղ անցյալում ՀՀԿ քվոտայով դարձավ ԱԺ պատգամավոր։ Վերջինս ապարանյան արմատներ ունի, եւ դա չվրիպեց Աղվան Հովսեփյանի աչքից։ Դրանով էր պայմանավորված նաեւ այն հանգամանքը, որ Հովսեփյանը Դանիելյանին արագ նկատեց եւ պատասխանատու պաշտոն վստահեց իր ղեկավարած գերատեսչությունում։ Կասկած չկար, որ Դանիելյանը լքելու է համակարգը Աղվան Հովսեփյանի հետ միասին։
«ՉԻ» տեղեկություններով՝ առաջիկա օրերին հրաժարականների դիմումներ են ներկայացնելու համակարգի այլ կարկառուն ներկայացուցիչների»,- գրում է «Չորրորդ իշխանությունը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):





























