Արարատի մարզպետ, նախկին դաշնակցական Արամայիս Գրիգորյանի նշանակումից հետո Արարատում բաց է մնացել Արարատի ՀՀԿ մարզային կառույցի ղեկավարի հարցը։ Այս մասին գրում է «Ժամանակ» թերթը եւ հավելում. «Այս պահին ՀՀԿ կառույցը  ղեկավարում է նախկին մարզպետ Էդիկ Բարսեղյանը, սակայն այդ գործը սովորաբար վստահվում է մարզպետին։ Այնպես որ, չի բացառվում, որ Արամայիս Գրիգորյանը առաջիկայում հանրապետական դառնա»,- գրում է «Ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):