Ադրբեջանը նոտա կուղղի Ռուսաստանի ԱԳՆ՝ կապված իր երկրի քաղաքացի Օրհան Զեյնալովի ձերբակալության հետ: Վերջինիս կասկածում են 25-ամյա Եգոր Շչերբակովի սպանության մեջ: Բաքուն պահանջելու է հյուպատոսական օգնություն պահանջել Զեյնալովին, հայտարարել է Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլ-օղլին:

Ադրբեջանական կողմի նոտան կուղղվի ռուսական ԱԳՆ հոկտեմբերի 17-ին:   

Դեսպանն ընդգծել է, որ այդ հանցագործության մեջ մեղավոր է ոմն ադրբեջանցի, թե ոչ, «կարող է որոշել միայն դատարանը»: Նա նաեւ հիշեցրել է, որ հոկտեմբերի 16-ին Մոսկվայում սպանվել է նաեւ ադրբեջանցի, որին հայտնաբերել են ավտոկայանատեղում:

Նա նաեւ պատմել է մի դեպքի մասին, երբ իր հայրենիքում ադրբեջանցուն ռուս էր սպանել: «Մենք եւս մամուլ ունենք, մենք եւս կարող ենք ազգային հավաք կազմակերպել եւ ասել՝ ռուսը սպանել է ադրբեջանցու, պետք է հետապնդել բոլոր ռուսներին: Բայց մենք դա չենք անում»,-ընդգծել է դեսպանը: