Ռուսաստանը չի պատրաստվում ԱՊՀ որեւէ երկրի հետ պահել ԵՄ-ի հետ ասոցացման եւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր ստորագրելուց: Այս մասին «ՌԻԱ Նովոստիի» հետ հարցազրույցում հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսեյ Մեշկովը:  Նա հավելել է, որ Ռուսաստանը սոսկ կոչ է անում կշռադատել բոլոր թեր եւ դեմ կողմերը:

«Ռուսաստանը չի պատրաստվում ԱՊՀ որեւէ երկրների հետ պահել ԵՄ-ի հետ ասոցացման եւ ազատ առեւտրի գոտու մասին համաձայնագիր ստորագրելուց: Դա նրանց ինքնիշխան իրավունքն է: Մենք սոսկ կոչ ենք անում հանգամանորեն  կշռադատել բոլոր թեր եւ դեմ կողմերը  եւ միաժամանակ տեխնիկական խոչընդոտներ չստեղծել մեր համագործակցության շարունակման համար», - հայտարարել է Մեշկովը:

Ըստ նրա՝ Ռուսաստանը ոչ մեկին չի ներքաշում Մաքսային միության, որն առանց այդ էլ հզոր միջուկ ունի: Նա հավաստիացրել է, որ Ռուսաստանը կշարունակի ավանդ ներդնել  Մաքսային միության զարգացման եւ Եվրասիական միության ստեղծման գործում: