Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակը սարսափելի նամակ է։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 17-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը։

Նա նշեց, որ սարսափ է զգում, որ կարելի է 21-րդ դարում գովերգել բռնապետությունը եւ բռնապետին։ «Սարսափելի է, որ կասկածի տակ են դնում պատմական ընթացքի մեջ մեր բեկումը, որը ձեռք ենք բերել։ Ես շատ եմ ցավում, որ նման հայտարարությամբ հանդես է գալիս հայ մարդը»,- ասաց պատգամավորը։

Նա նշեց, որ այդ նամակը կարդացել է նաեւ իր 20-ամյա դուստրը, եւ զարմացել է։ Զարուհի Փոստանջյանը շատ երջանիկ է, որ նոր սերունդը այլեւս մոռացել է, չգիտի ԽՍՀՄ-ն ինչ է, «սա շատ լավ է, որոհետեւ կա նոր սերունդ, որը ինքն է թելադրելո, նոր սերունդն է թելադրելու, ոչ թե պարոն Բալայանը»։

Լուսանկարը՝  Արսեն Սարգսյանի/NEWS.am