Հայաստանի Հանրապետության կառավարությունը սերտիֆիկատ կտրամադրի Եվրամիոություն մեղր արտահանողներին: ՀՀ կառավարությունն  այսօր՝ հոկտեմբերի 17-ին հաստատեց Եվրոպական միության երկրներ արտահանվող մեղրին ներկայացվող պահանջները, ինչպես նաեւ  մեղրի  արտահանման համար առողջության սերտիֆիկատ տալու կարգը եւ առողջության սերտիֆիկատի ձեւը:

Ավելի վաղ NEWS.am-ը տեղեկացրել էր, որ Հայաստանը դեպի ԵՄ մեղր արտահանելու իրավունք է ստացել: