Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությունը կվերականգնի Մինաս Ավետիսյանի «Հայաստան» որմնանկարը: ՀՀ կառավարությունն այսօր՝ հոկտեմբերի 17-ին որոշեց այդ նպատակով մշակույթի նախարարությանը հատկացնել 22,5 մլն դրամ;
ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը կառավարության նիստի ընթացքում հայտարարեց, որ վերանորոգվել է նաեւ Գյումրու մշակույթի տունը, որտեղ գտնվում է որմնանկարը; «Սա թվով իններորդ որմնանկարն է, որը փորձ է արվում վերականգնել, եւ այն վերականգնելուց հետո, մնալու է Գյումրու մշակույթի տանը»,- ասաց Հ. Պողոսյանը:
Նրա տեղեկացմամբ՝ դեռ պետք է վերականգնվեն 4 որմնանկարներ, որոնցից մեկը Մինաս Ավետիսյանինն է, մյուս երեքը՝ Ռաֆայել Աթոյանինը:
Նախարարն ասաց, որ ԱՄՆ դեսպանատունը գումար է հատկացրել Ռ․Աթոյանի որմնանկարներից մեկը վերականգնելու համար։





























