Թուրքիայի պատմության մեջ առաջին անգամ հաջի մեկնած Թուրքիայի նախագահի լուսանկարը հայտնվել է Twitter-ում։

Թուրքական Netgazete-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը մեկնել է հաջի, որի ընթացքում հանդիպել է Թուրքիայից հաջի մեկնած այլ հավատացյալների հետ։ Հանդիպումից հետո արվել է լուսանկար, որտեղ Թուրքիայի նախագահը առանց կոստյումի եւ փողկապի է։

Աբդուլլահ Գյուլը Թուրքիայի նախագահի պաշտոնում գտնվող առաջին անձն է, ով հաջի է մեկնել։