«Էխո Մոսկվի»-ի գլխավոր խմբագիր Ալեքսեյ Վենեդիկտովը եւ նրա տեղակալ Վլադիմիր Վարֆոլոմեեւը կվերադառնան ռադիոկայանի տնօրենների խորհուրդ, հոկտեմբերի 17-ին Twitter-ի իր միկրոբլոգում գրել է  Վենեդիկտովը: Նշվում է, որ այդ որոշմանը կողմ է «Գազպրոմ-մեդիայի» նոր գլխավոր տնօրեն, ռադիոկայանի բաժնետոմսերի 66%-ի սեփականատեր Միխայիլ Լեսինը:

Ռադիոկայանի տնօրենների խորհրդում Վենեդիկտովի եւ Վարֆոլոմեեւի լիազորությունները դադարեցվել էին անցյալ տարվա մարտին: Այն ժամանակ նոր կազմ էր ընտրվել: 

2012թ. սկզբին այն ժամանակվա վարչապետ Վլադիմիր Պուտինը խիստ էր արտահայտվել ռադիոկայանով իր լսած քննարկումներից մեկի մասին՝ այն  «անհեթեթություն» անվանելով:

Դրանից անմիջապես հետո  տնօրենների խորհրդի կազմը փոփոխվել էր: