«ՆԱՍԴԱՔՕԷՄԷՔՍ Արմենիա» բորսայում այսօր՝ հոկտեմբերի 17-ին ամերիկյան դոլարի առուվաճառքի գործարքներ չեն կայացել: Դոլարն առաջարկվել է 407.5 դրամ փոխարժեքով, սակայն պահանջարկի փոխարժեքը չի գերազանցել 406.50 դրամը: Հիշեցնենք, որ երեկ դոլարի բորսայական միջին գինը 406 դրամ էր:

Կանխիկ արտարժույթի շուկայում դոլարի առուվաճառքի առավել տարածված միջակայքն է 405-408 դրամը:

Forex միջազգային շուկայում դոլարն այսօր ամրապնդվեց այլ արժույթների նկատմամաբ այն բանից հետո, երբ ԱՄՆ Կոնգրեսը տեխնիկական դեֆոլտի հայտարարման ժամկետից մի քանի ժամ առաջ ընդունեց պետական պարտքի առաստաղի բարձրացման մասին օրինագիծը:  Դրանից հետո եվրոն սակարկվել է 1.35 դոլարի սահմաններում:

Ռուսաստանի կենտրոնական բանկը դոլարի փոխարժեքը ռուբլու նկատմամբ սահմանել է 32,0816 ռուբլի: Դոլարն էժանացել է ռուբլու նկատմամբ: