Փրկարարները հայտնաբերել եւ դուրս են բերել Վենեսուելայի մոտակայքում անհետացած օդանավը, որում եղել է Missoni իտալական նորաձեւության տան սեփականատիրոջ ավագ որդին: Օդանավում հայտնաբերվել են հինգ մարդու մնացորդներ:

Իտալացի զբոսաշրջիկներով օդանավի բեկորները հայտնաբերվել են ծովում՝ մոտ 70մ խորության վրա: Ավելի վաղ հայտնաբերվել էր անհետացած օդանավի ուղեբեռի մի մասը: Այս մասին հաղորդում է «Ռոսբալթը»:

Հիշեցնենք, որ իտալացի չորս զբոսաշրջիկներով օդանավը հունվարի սկզբին անհետացել էր Կարիբյան ծովում՝ Լոս-Ռոկես արշիպելագի շրջանում:

Վենեսուելայում կորել է ինքնաթիռը, որում Missoni նորաձեւության տան տիրոջ որդին էր