Մոսկվայի Պրեսնենսկի դատարանը վճռել է մինչեւ դեկտեմբերի տասը կալանավորել Օրհան Զեյնալովին:

Հիշեցնենք, որ նիստի ժամանակ Զեյնալովը, որին կասկածում են Եգոր Շչերբակովի սպանության մեջ, հրաժարվել է խոստովանական ցուցմունքներից:

Նա նաեւ խնդրել է իրեն գրավի դիմաց բաց թողնել՝ չնշելով, թե ինչ գումար է պատրաստ վճարել: Այսօր դատարանը պետք է որոշում կայացնի Զեյնալովի խափանման միջոցի մասին: Ներկայումս շենքի մոտ անվտանգության միջոցներն ավելացվում են, փոխանցում է Life News-ը: