Վրաստանի քաղաքացի Ալլահվերդի Պելենգովի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է:
NEWS.am-ի թղթակցին ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական վարչության մամուլի քարտուղար Գոռ Ղլեչյանը հայտնեց, որ քրեական գործը դադարեցվել է, եւ հոկտեմբերի 17-ին Պելենգովին հանձնել են Հայաստանում Վրաստանի դեսպանին:
Սադախլուի շրջանի Բուրմա գյուղի բնակիչ Ալլահվերդի Պելենգովը ընթացիկ տարվա օգոստոսի 17-ին ձերբակալվել էր սահմանն ապօրինի հատելիս: Հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ ՔՕ 329 հոդվածի 1-ին մասով:





























