Հայաստանը կարող է բարեհաջող կերպով մրցակցել Միացյալ Նահանգների հետ պերլիտային արդյունաբերության ոլորտում: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի տնտեսական զարգացման եւ առեւտրի նակին փոխնախարար, Քարակերտի քարի մշակման գործարանի համասեփականատեր Սուրեն Գեւորգյանը:
Արագածի պերլիտի հանքավայրը, հավելել է նա, աշխարհում խոշորագույններից է: Այդ հումքի վրա միանգամից մի քանի ձեռնարկություն կարող էր աշխատել:
Խորհրդային ժամանակներում Հայաստանի պերլիտն օգտագործվել է որպես հումք «Ստրոյպերլիտի» եւ ի շարք այլ ձեռնարկությունների կողմից. «Հիմա մենք կարող ենք արտահանել ոչ թե հենց պերլիտը, այլեւ դրանից պատրաստված վերջնական արտադրանքը: Ոչ մետաղական օգտակար հանածոների մշակման համար խորհրդային ժամանակներից բավականին հզոր պոտենցիալ է մնացել: Դա թե մեր, թե մյուս գործարաններն են»:
Ինչպես Գեւորգյանն է հիշեցրել, 1998-ին Ռոբերտ Քոչարյանի հրամանով Արագածի հանքավայրը վաճառվել էր ամերիկյան «Corning» ընկերությանը՝ ծիծաղելի 1,5 մլն դոլարով: Ամերիկացիները հանքավայրը չեն շահագործել: Նրանք պարզապես այն փակել են եւ լուծել մրցակցության հարցը: ՀԻմա համաշխարհային շուկա են ներմուծում իրենց պերլիտը՝ Հունաստանի եւ Թուրքիայի հետ միասին:
«Մենք տարեկան կարող ենք արտադրել մոտ մեկ միլիոն քմ պերլիտ: Դատեք ինքներդ, թե դա ինչ եկամուտ կարող է բերել մեր երկրին: Սակայն պետական այրերը պետական մտածողություն չունեն եւ չեն ցանկանում աջակցել իրենց երկրի տնտեսության զարգացմանը: Գործելու ցանկություն ծագում է միայն այն ժամանակ, երբ սեփական շահ է առաջանում»,-հավելել է նա:





























