Հոկտեմբերի 16-ից 17-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում արձանագրվել է սպանության փորձի 1 դեպք, որը բացահայտվել է:

Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 7 դեպքից բացահայտվել է 6-ը, իսկ կողոպուտի 1 եւ խարդախության 10 դեպքերն էլ բացահայտվել են: Բացահայտվել է նաեւ գողության 3 դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է սպանության 1 եւ մարմնական վնասվածք հասցնելու 2 դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 2 մարդ զոհվել է, 12-ը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: