Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ 2013 թվականի հոկտեմբերի 18-ից Երեւան քաղաքի Ն. Զարյան փողոցի՝ Կոմիտաս պողոտայի անցուղու խաչմերուկից (Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի գրասենյակի մոտից) մինչեւ Ն. Տիգրանյան փողոցի խաչմերուկ հատվածում կազմակերպվելու է միակողմանի երթեւեկություն՝ դեպի Ազատության պողոտա ուղղությամբ:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները:





























