Ոստիկանությունը պարզել է կայքերից մեկում տեղադրված տեսանյութում երեւացող դեղին գլխարկով անհայտ անձի ինքնությունը, որը վնասում էր Նախախորհրդարանի բարձրախոսը:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա 26-ամյա Նիկոլայ Ի.-ն է:

Բացատրական աշխատանքների շնորհիվ Նիկոլայ Ի.-ն ներկայացել է ոստիկանության Արաբկիրի բաժին և տվել ինքնախոստովանական բացատրություն:

Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Կատարվում է հետաքննություն:

Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետի կողմից նշանակվել է ծառայողական քննություն՝ պարզելու նշված վայրում ծառայություն կատարող ոստիկանների գործողություններում ծառայողական բնույթի խախտումներ կան, թե՝ ոչ: