Թուրքիայից Հայաստան ապրանք ներկրող առեւտրականները սկսել են խոչընդոտների հանդիպել Վրաստանի սահմանը հատելիս: NEWS.am-ի աղբյուրը հայտնում է, որ արդեն երկու ամիս է՝ վրացի մաքսավորները խոչընդոտներ են հարուցում սահմանն անցնելիս, հավելյալ զննում են մեքենաները, մինչեւ որ կաշառք չեն ստանում:

Աղբյուրի տեղեկացմամբ՝ վերջին 2 տարում նման մոտեցման չեն հանդիպել, Վրաստանի մաքսային ծառայությունները հստակ գործել են օրենքի սահմաններում, ու հայ առեւտրականներից միայն տրանզիտի օրինական գումար են գանձել: Առեւտրականները ստեղծված իրավիճակը պայմանավորում են Վրաստանում իշխանափոխության գործընթացով, ինչը որոշ վերահսկողական վակուում է ստեղծել: