Մոսկվայում բնակարաններից մեկում, այսօր՝ հոկտեմբերի 17-ին, հայտնաբերվել են 28-ամյա կնոջ եւ նրա 2-ամյա դստեր մարմինները՝ խեղդելու նշաններով: Նրանց բազմոցին ընկած հայտնաբերել է այդ կնոջ մայրը:

Ընդ որում, երբ ոստիկանները ժամանել են բնակարան, այնտեղ արդեն սուր հոտ է տարածված եղել: Նախնական վարկածով՝ մորն ու դստերը խեղդել են, հաղորդում է Vesti.ru-ն:

Life News-ի տվյալներով՝ բնակարանից անհետացել են կնոջ անձնական իրերն ու փաստաթղթերը: Ոստիկանները կասկածում են, որ հանցագործությունը կարող էր կատարել զոհվածի նախկին կողակիցը: Նրան որոնում են: