Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, տեղական ժամանակով 19.05-ին, ՍՊԾ-ի սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ, որի էպիկենտրոնը գտնվում է Հայաստան-Թուրքիա սահմանային գոտի ՝ Գյումրի քաղաքից 11կմ արեւմուտք:
Հայաստանի ԱԻՆ սեյսմիկ պաշտպանության ծառայությունը տեղեկացնում է, որ էպիկենտրոնի աշխարհագրական կոորդինատներն են՝ հյուսիսային լայնության 40.730 եւ արեւելյան երկայնության 43.730:
Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:
Երկրաշարժի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 4 բալ:
Երկրաշարժը զգացվել է Արթիկ եւ Գյումրի քաղաքներում 3 բալ ուժգնությամբ:





























