ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը մի շարք հրամանագրեր է ստորագրել եւ որոշ նշանակումներ կատարել:

Նախագահի մամուլի գրասենյակից հայտնում են, որ մասնավորապես, ՀՀ նախագահի հրամանագրերով Սաշա Աֆյանն ու Հովհաննես Հունանյանն ազատվել են Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից:

Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալներ են նշանակվել Անուբաղ Համբարյանը եւ Սամվել Հովհաննիսյանը:

ՀՀ նախագահի հրամանագրով դադարեցվել են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի անդամ Էմիլ Բաբայանի լիազորությունները: Վերջինս նշանակվել է Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի տեղակալ: