Պատերազմի մեջ գտնվող Սիրիայում, որտեղից փախչում են հազարավոր քրիստոնյաներ, կանգնեցրել են Քրիստոսի մասշտաբային արձանը: «Ես եկել եմ փրկելու աշխարհը» անունը կրող արձանը կանգնեցվել է Կոնստանդնուպոլիսից Երուսաղեմ ուխտավորների ճանապարհին, Սեյդնայա քաղաքում (ծովի մակերեւույթից 2100 մետր բարձրության վրա):
Արձանի բարձրությունը (ամբիոնի հետ միասին) 39 մետր է, որը մի փոքր ավելի է Ռիո Դե Ժանեյրոյի հայտնի արձանից (38 մետր): Քրիստոսի արձանը Հերուվիմ լեռան վրա կանգնեցվել է հոկտեմբերի 14-ին:





























