Հայաստանում 2010 թվականի մարտի 1-ից 25-ը ընկած ժամանակահատվածում արձանագրվել է 124 ճանապարհատրանսպորտային պատահար:

Հայաստանի ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ պատահարների հետեւանքով 12 մարդ զոհվել է, իսկ 173-ը՝ ստացել մարմնական վնասվածք:

2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է 116 ճանապարհատրանսպորտային պատահար, որոնց հետեւանքով 18 մարդ զոհվել է, 142-ը՝ ստացել մարմնական վնասվածք: