Կաբարդինո Բալկարիայի գյուղական մզկիթի մոտ  հոկտեմբերի 18-ի գիշերը պայթյուն է որոտացել, կան զոհեր: Պայթյունը բավական ուժգին է եղել,  կոտրվել են մոտակա տների ապակիները:

Ըստ նախնական տեղեկության`ռումբի պայթյունի վայրում հայտնաբերված մարմնի մասերը պատկանում են պայթյունը կազմակերպածներին:  Այս մասին «Ինտերֆաքս-յուգ» գործակալությանը հայտնել են մարզի իրավապահ մարմինները:

Պայթյունի վայրում հայտնաբերվել են  երկու տղամարդու մարմնամասեր: Հայտնաբերվել է նաեւ Կալաշնիկով ինքնաձիգ, որը, պարզվում է, գողացվել է հանրապետության Բաքսանի շրջանում ճանապարհային ոստիկանների վրա հարձակման ժամանակ: 

Ըստ նախնական տվյալների` երկու տղամարդն էլ կարող էին կապ ունենալ պայթյունի հետ` որպես ռումբ տեղափոխողներ: Նրանց  ինքնությունը դեռ չի հաստատվել: