Ամերիկյան Նոր Օռլեան քաղաքում դպրոցական ավտոբուսը վթարի է ենթարկվել, 17 երեխաներ վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Ոստիկանության տվյալներով՝  քաղաքային կամուրջներից մեկով ընթացող դպրոցական ավտոբուսին հարվածել է բեռնատարը:

Ոստիկանները որոնում են բեռնատարի վարորդին, որը փախել է դեպքի վայրից, թեեւ վթարի մեղավորը դեռ հայտնի չէ:

Երեխաների կյանքին ոչինչ չի սպառնում, հայտնել են բժիշկները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով  nola.com-ը: