Ոստիկանությունը բացել է ամերիկյան Սան Ֆրանցիսկո քաղաքի կենտրոնական Յունիոն-սքվեր հրապարակը, որտեղ գտնվողներին տարհանել էին կասկածելի առարկայի պատճառով: Հրապարակը եւ հարակից տարածքները բացվել են ժ. 13:40-ին (00:40՝ Երեւանի ժամանակով), փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ վկայակոչելով Associated Press-ը:
Նորաձեւ եւ թանկարժեք խանութներով, սրճարաններով եւ ռեստորաններով շրջապատված Յունիոն-սքվեր հրապարակը Սան Ֆրանցիսկոյի զբոսաշրջային տեսարժան վայրերից է:
Ոստիկանությունը կասկածելի առարկայի մասին ահազանգ էր ստացել հոկտեմբերի 17-ին՝ ժ. 11:50-ի սահմաններում (22:50՝ Երեւանի ժամանակով): Տարհանելուց բացի, ոստիկանությունը վարորդների եւ հետիոտների համար մեկ թաղամասի շառավղով փակել էր հրապարակին հարակից տարածքը:





























