Չորս չիլիացի տղամարդկանց, որոնք սպանել են ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող տղային, մեղավոր են ճանաչել առաջին աստիճանի սպանություն կատարելու մեջ:
Դատավոր Խուան Կառլոս Ուրրուտիին հոկտեմբերի 17-ին հայտարարել է, որ տղամարդիկ մեղավոր են «առանձնակի դաժանությամբ եւ մարդկային կյանքի հանդեպ բացարձակ անարգանքով սպանություն իրականացնելու մեջ», հաղորդում է Huffington Post-ը:
Հարձակումը իրականացվել է նախորդ տարվա հոկտեմբերի երեքին Չիլիի մայրաքաղաքում՝ Սանտյագո քաղաքային պուրակում: Դատավորը հայտարարել է, որ մարմնի վրա դանակով սվաստիկա է արված եղել: Հարձակումն իրականացնողները նաեւ ծխախոտով այրել են զոհի մաշկը, քարով կոտրել են ոտքը եւ թողել, որ նա արնաքամ լինի:
Նույնասեռականի մահը Չիլիում ազգային բանավեճի պատճառ է հանդիսացել, որոնք վերաբերում են հանցագործության համար պատժի խստացմանը:





























