Երեւանի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 27 հասցեի դիմաց, հոկտեմբերի 17-ին, ժամը 08.30-ին, «Օպել» մակնիշի ավտոմեքենան վրաերթի է ենթարկել 53-ամյա կնոջը:

Նույն օրը, ժամը 11.30-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւանի Գայի պողոտայում վրաերթի է ենթարկել 67-ամյա կնոջը, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Կատարվում է քննություն: