Եղվարդ-Նոր Գեղի ճանապարհի 6-րդ կմ-ին, հոկտեմբերի 17-ին, իրար են բախվել «Ֆոլքսվագեն-Վենտո», «ԶԻԼ-130» եւ «Դեու Նեքսիա ՋԼ» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վթարի հետեւանքով «Ֆոլքսվագեն-Վենտո»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: