Ոստիկանության ծառայողները, հոկտեմբերի 17-ին, Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի որոշմամբ խուզարկություն են կատարել 39-ամյա Վահան Դ.-ի՝ Սունդուկյան փողոցում գտնվող բնակարանում:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ բնակարանից հայտնաբերվել է 9 մմ տրամաչափի «ATMACA 2008 LIGHT» գրառմամբ գազային ատրճանակ` պահունակով, եւ 9 մմ տրամաչափի գազային ատրճանակի 12 փամփուշտ` առանց համապատասխան փաստաթղթերի:
Հայտնաբերվածն ուղարկվել է փորձաքննության:
Կատարվում է նախաքննություն:





























