Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, ելույթ ունենալով բելառուսական Մոգիլեւի համալսարանի ուսանողների առաջ, հայտարարել է, որ Ամերիկայում կա մոտ 50 միլիոն մարդ, որոնք «պարիսպների տակ մահանում են» առանց բուժօգնություն ստանալու, մինչդեռ Բելառուսում նման սոցիալական անարդարության մասին խոսք անգամ լինել չի կարող:

Ուսանողների հետ հանդիպման ժամանակ նա անդրադարձել է իր համար ամենակարեւոր պետական հարցերին՝ պատմությանը, տնտեսությանը, սոցիալական ոլորտին, եւ, բնականաբար, արտաքին քաղաքականությանը, հաղորդում է «Կոմսոմոլսկայա պրավդան»՝ վկայակոչելով առաջին ազգային հեռուստաալիքը:

Անդրադառնալով ԱՄՆ ձեւավորման պատմությանը՝ նա նշել է, որ օվկիանոսն անցնողները եղել են «ազատասեր բանդիտներ», որոնք բացի իրենց դրամապանակներից, ուրիշ ոչինչ իմանալ չեն ցանկացել: