Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Գայանե Կարախանյանի նախագահությամբ, մարտի 26-ին կայացած նիստում բավարարել է «Ժառանգություն» կուսակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանի բողոքը:
Հիշեցնենք, որ «Ազատամտություն» օրաթերթում պատգամավորին վարկաբեկող հոդված էր հրապարակվել, որտեղ նրա հասցեին սեռական ամենալկտի հայհոյանքներն էին գրված: Բացի այդ, հրապարակվել էր մի նկար, որտեղ մեկ ուրիշի մերկ մարմնի վրա հարմարեցրել էին պատգամավորի գլուխը: Պատգամավորի պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հրապարակումների վերաբերյալ հարուցված քրեական գործը կարճվել էր ՀՀ ոստիկանության քննիչի եւ գործը վերահսկած դատախազի որոշմամբ, եւ Փոստանջյանը բողոքարկել էր գործի կարճման որոշումը:
Դատավոր Գայանե Կարախանյանը նախաքննական մարմնին պարտավորեցրել է վերսկսել գործի քննությունը:
Դատական նիստին ներկա" «Ժառանգություն» կուսակցության վարչության նախագահ Արմեն Մարտիրոսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նորմալ գնահատեց դատավորի որոշումը՝ նշելով, որ «որոշումը թե իրավական էր, թե բարոյական ու տրամաբանական»:




























