Հայտնի է Ոստիկանության Լոռիի մարզային վարչության պետի անվանումը: NEWS.am-ի թղթակցին ոստիկանության լրատվական ծառայությունից հաստատեցին, որ ՀՀ ոստիկանապետի հրամանով՝ ոստիկանության գնդապետ Արտակ Կարապետյանն ազատվել է ոստիկանության Երեւան քաղաքի վարչության պետի օպերգծով տեղակալի պաշտոնից եւ նշանակվել Լոռիի ոստիկանապետ:

Նշենք, որ Լոռիի նախկին ոստիկանապետ Անուբաղ Համբարյանը ազատվել էր աշխատանքից եւ նշանակվել ոստիկանապետի տեղակալ: