Երեւանի Հրաչյա Քոչար փողոցում այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ժամը 06:00-ի սահմաններում, 28-ամյա Արթուր Մուրադյանը, վարելով Mercedes ML մակնշի մեքենան, դուրս է եկել հանդիպակաց երթեւեկելի գոտի եւ բախվել մայթեզրին գտնվող յուղման կետի տաղավարին: Այս մասին NEWS.am-ի թղթակցին հայտնեցին ոստիկանության լրատվական ծառայությունից:

Վթարի հետեւանքով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն են տեղափոխվել վարորդ Ա. Մուրադյանը եւ ուղեւորուհին՝ 32-ամյա Աննա Հարությունյանը: Կատարվում է քննություն, նշանակվել են փորձաքննություններ:

Շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ վարորդի հայրը աշխատում է ՊՆ-ում: