Թուրքիայի Էրզինջանի (Երզնկա) շրջանում 4.9 բալանոց երկրաշարժ է տեղի ունեցել։ Երեւանի ժամանակով երկրաշարժը տեղի է ունեցել ժամը 12.47-ին։ Այնուհետ երկու ավելի թեթեւ՝ 3,1 եւ 3,2 բալ հզորությամբ երկրաշարժեր են գրանցվել արդեն Թանյերիի եւ Չաղլայանի շրջաններում։ Երկրաշարժների հետեւանքով զոհեր եւ ավերածություններ չկան։ Այս մասին տեղեկացնում է թուրքական «СNNturk» կայքէջը։
Տեղադրություն


























