Գյումրիում այսօր՝ հոկտեմբերի 18-ին, ժամը 15.00-ի սահմաններում, խոշոր հրդեհ է բռնկվել: Այս տեղեկությունը NEWS.am-ի թղթակցին հայտնեցին Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Նրանց փոխանցմամբ՝ այրվում է Գյումրու Կարեն Դեմիրճյան փողոցում տեղակայված տնային կառավարչության շենքը՝ պահեստն ու ավտոտնակները: ԱԻՆ-ից հայտնեցին, որ առայժմ չի հաջողվել հրդեհը մարել: