Թոշակառու Արամայիս Գրիգորյանը 3 դատական հայց է ներկայացրել ընդդեմ «Սթար Դիվայդ» ընկերության: Այդ հայցերից մեկն ունի հետեւյալ բովանդակությունը՝ «Պայմանագրային պարտականությունները խախտելու, միտումնավոր կերպով շենքը ավերելու եւ վթարային դարձնելու պատճառով շենքին հասցված վնասի եւ խանութից տարած գույքի արժեքի, գումարների հատուցման»: Թոշակառուն պահանջում է որպես վնասի հատուցում վճարել 25 մլն դրամ, սակայն հայցում նշել է, որ չի կարող վճարել պետական տուրքը:

Կենտրոն եւ Նորք Մարաշ դատարանի դատավոր Ռուբեն Ափինյանը հրաժարվել է հայցադիմումն ընդունել առանց տուրքի վճարման; Դատավորի որոշման մեջ նշված է, որ հայցվորը ապացույցներ չի ներկայացրել իր անապահովության մասին:

Նշենք, որ «Սթար» առեւտրային ցանցը ներկայում գտնվում է սնանկացման փուլում: