Լիբիայում հանգստյան օրերին անցկացվող Արաբական լիգայի նիստի ժամանակ 22 երկրների միավորող կազմակերպությունը պետք է իր խիստ դիրքորոշումը հայտնի Իսրայելում նոր բնակարաններ կառուցելու վերաբերյալ։ Reuters-ի հաղորդմամբ, այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Մանուչեհր Մոթթաքին:

«Իսրայելական բնակավայրերի ավելացումը, մահմեդական եւ քրիստոնեական տեսարժան վայրերի ոչնչացումը, ինչպես նաեւ սինագոգների խոշորամասշտաբ շինարարությունը խոսում են սիոնիստների ծրագրերի մասին, որոնք նպատակ ունեն արագորեն հրեականացնելու Երուսաղեմի արեւելյան հատվածը, եւ ցավոք, նրանք ստանում են ամերիկյան իշխանությունների աջակցությունը»,-նշել է արտգործնախարարը։

Մոթաքիի խոսքով, սա տագնապի ազդանշան է աշխարհի բոլոր մարդկանց համար եւ բազմապատկել է մահմեդականների լուրջ գործողություններ ծավալելու անհրաժեշտությունը նաեւ այլ երկրներում։

Նշենք, որ մի քանի շաբաթ առաջ Իսրայելը հայտարարել է, որ պատրստվում է 1600-ից ավելի բնակարաններ կառուցել Արեւելյան Երուսաղեմում. Մի տարածքում, որը գտնվում է իսրայելցիների եւ պաղեստինցիների հսկողության ներքո։ Հորդանան գետի արեւմտյան ափին եւ Արեւելյան Երուսաղեմում ծավալված շինարարությունը Մերձավոր Արեւելքի հակամարտության կարգավորման գլխավոր խոչընդոտն է։