Հայաստանի ՊՆ-ի տվյալներով՝ իրեն ամրակցված ինքնաձիգից հրազենային վիրավորում ստացած եւ մահացած զինծառայողը՝ Ռուբեն Էդուարդի Դավթյանը, Սյունիքի մարզի Կապան քաղաքից է: Մեր տեղեկություններով՝  նա ընտանիքի երրորդ երեխան է, երկու եղբայրը ծառայել են:

Ռուբեն Դավթյանը զորակոչվել էր 2013թ գարնանը, մտերիմների խոսքով՝ երբեւէ չի բողոքել ծառայությունից:  Նա սովորում էր Երեւանի ճարտարապետության եւ շինարարության պետական ինստիտուտի առաջին կուրսում: Մայրը չի աշխատում, հայրն էլ գտնվում էր Ռուսաստանում՝ արտագնա աշխատանքի մեջ:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ հոկտեմբերի 18-ին, ժամը 13:30-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի մարտավարական դաշտում ժամկետային զինծառայող, շարքային Ռուբեն Էդուարդի Դավթյանը, ըստ նախնական տվյալների, իրեն ամրակցված ինքնաձիգից ինքն իրեն հասցրել է հրազենային վիրավորում: Հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին վերջինս մահացել է:

Փաստի առթիվ  ՀՀ քր. օր-ի 110 հոդ. 1-ին մասով (ինքնասպանության հասցնելը) ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: